
Դոնի Ռոստովի դպրոցներից մեկի մոտ պայթյունի կազմակերպչին կալանավորել են

Դոնի Ռոստովի Լենինյան տարածքային դատարանը ապրիլի 8-ին կալանավորել է տեղի 46-ամյա բնակիչ` Էդուարդ Շարապովին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա կասկածվում է Ռոստովի դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ:
«Դատարանը որպես խափանման միջոց է կիրառել 1 ամիս 29 օր կալանքը, մինչև
հունիսի 9ը»-ասել է դատավորը:Պայթյունը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում դպրոցներից մեկի կողքին: Մի տղամարդ փորձել է բարձրացնել ճանապարհին դրված կասկածելի առարկան, որը, սակայն, պայթել է:
Ինքնաշեն պայթուցիկ սարքը եղել է լապտերի տեսքով: Դրա հետեւանքով կտրվել են տղամարդու ձեռքի մի քանի մատները, ստացել է վնասվածք որովայնի շրջանում եւ հոսպիտալացվել: