 
                        Գողություն Գյումրու նախակրթարանում
 
                                    Tsayg.am. Գողություն Գյումրու նախակրթարաններից մեկում: Ապրիլի 6-ին «Լապտերիկ» նախակրթարանի տնօրեն Աննա Գաբոյանը ոստիկանության «Մուշի» բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցի գործադրմամբ ներխուժել են նախակրթարան ու տարել ջեռուցման կաթսան ու մարտկոցները: Կատարվածի մանրամասները պարզում են իրավապահները:
Կայքը հիշեցնում է, որ արդեն մի քանի ամիս է՝ «Լապտերիկ»-ում նորոգման աշխատանքներ են ընթանում: Իսկ գողացված մարտկոցների փոխարեն շինարարը նորերն է տեղադրել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        