Քրիսթեն Սթյուարթը պարել է Chanel-ի գովազդում
Ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը մասնակցել է Chanel ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին, որը նվիրված էր Chanel՚s Gabrielle-ի պայուսակների շարքին: Նրա մասնակցությամբ տեսահոլովակը հրապարակվել է է YouTube-ում:
Ըստ սյուժեի, Սթյուարթը պարում է սեղանի շուրջը, վազքաթափով մխրճվում պատի մեջ եւ մինչեւ վերջին շունչը հարկաբաժնում պտտվում ինդաստրիալ ոճով: «Սա կենսահաստատ հոլովակ է, թեեւ դրանում անդրաշխարհիկ ինչ-որ բան կա: Ես գտնում եմ «Գաբրիել» անունը, որը գրված է պատուհանին: Եվ դա այն բանի հաստատումն է, որ ես ընտրյալ եմ: Գաբրիելն, ասես, բացվում է ինձ, եւ դա ինձ երջանիկ է դարձնում»,-պատմել է դերասանուհին:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ, ինչպես նաեւ ռուսաստանցի դերասան Դանիլա Կոզլովսկին: