Քննչական կոմիտեում ընտրախախտումների մասին 224 հաղորդում է ստացվել. 6 դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 224 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ստացված հաղորդումներից 72-ը՝ Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արարատի մարզերում և 3-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ իրականացված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում 6 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ նյութ ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ ուղարկելու համար: Մնացած հաղորդումների կապակցությամբ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում նյութերի նախապատրաստումը շարունակվում է։ Բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Տեսանյութեր

Լրահոս