Բաժիններ՝

9/30 ընտրատեղամասի խախտումը հանձնաժողովի անդամները չեն ցանկանում արձանագրել

Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվ. թիվ 41 դպրոցում տեղակայված 9/30 ընտրատեղամասի` «Իրավունքի եվրոպա» միավորումը ներկայացնող դիտորդը, նկատել է ընտրախախտում, որը հանձնաժողովի անդամները չեն ցանկանւոմ արձանագրել:

Նա պարզաբանում է, որ ոմն մեկը «Ծառուկյան» դաշինքի կողմից հյուրասիրություն է բերել: Ըստ դիտորդի ձեռքին առկա քվեարկության օրվա խախտումների մասին հաղորդումների հուշաթերթի, կուսակցությունների կամ դաշինքների անունից հյուրասիրությունը համարվում է ընտրախախտում:

«Իրավունքի եվրոպա» միավորման դիտորդը զանգահարել է իրավաբանին, ով հորդորել է այնպես անել, որպեսզի դա գրանցվի որպես ընտրախախտում:

Հանձնաժողովի անդմաները չեն ընդունում դա որպես ընտրախախտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս