«Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը քիչ առաջ քվեարկեց թիվ 9/47 ընտրատեղամասում: Լրագրողների հետ զրույցում նա բոլորին հանգիստ քվեարկություն մաղթեց՝ ասելով. «Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, բազմաթիվ քայլեր են արված: Հետխորհրդային տարածքում առաջին անգամն է, երբ խորհրդարանական մեծամասնությունը համատեղ ջանքերով կարողացել է այսպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, որը պետք է վստահեցնի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը»:

Նա նաև մաղթեց լավ տրամադրություն և խաղաղություն։

Տեսանյութն` առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս