«Առաջարկում ենք էվոլյուցիոն զարգացման ծրագիր, որը հետ կպահի մեզ ցնցումներից». Կարեն Կարապետյան
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը քաղաքացիներին հորդորում է դրսևորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ոչ միայն ապրիլի 2-ին, այլև առօրյայում՝ խնդիրների, անարդարության դեմ և այլն:
«Ապրիլի 2-ին մասնակցեք ընտրություններին, վելուծեք ներկայացված ծրագրերը և ընտրեք, թե ում եք վստահելու, որպեսզի վաղը կառավարի երկիրը, անպայման դիտարկեք՝ ծրագիրն իրատեսակա՞ն է, թե՝ ոչ: Մենք, կատարելով մեծ փոփոխություններ, առաջարկում ենք էվոլյուցիոն, բնականոն զարգացման ծրագիր, որը հետ կպահի մեզ անկախատեսելի զարգացումներից, ցնցումներից, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի համար: Մենք շատ բան ունենք կորցնելու, այդ իսկ պատճառով, պետք է չափազանց հավասարակշիռ կերպով մեր որոշումը կայացնենք»,- Չարենցավանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը չարենցավանցիներին կոչ արեց իրենց քվեն տալ ՀՀԿին և վստահեցրեց, որ իրենք մշտապես հասարակությանը հաշվետու կլինեն բոլոր ծրագրերի իրականացման հարցում: