Ինչ է հայտարարագրել Վիգեն Սարգսյանը
Իշխող Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բավականին դրամական միջոցներ է կուտակել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա այս տարվա փետրվարի վերջի դրությամբ ունի 15 մլն դրամ, 4 հազար եվրո և 90 հազար դոլար։
Նա եկամուտները գոյացել են ՀՀ նախագահի աշխատակազմից և Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձերից՝ համապատասխանաբար՝ մոտ 11.4 մլն և 2.2 մլն դրամ, և նույն կառույցներից ստացած գործուղման օրապահիկներից՝ 1.3 մլն և 752 հազար դրամ։
Պաշտպանության նախարարն ունի բնակարան Հյուսիսային պողոտայում (159.8քմ) և նույն հասցեում ավտոհանգրվան (24 քմ)։ Սակայն նա ավտոմեքենա չի հայտարարագրել։
Վ.Սարգսյանը չի հայտարարագրել նաև որևէ ընկերությունում արժեթուղթ կամ ներդրում, 8 մլն դրամը գերազանցող արժեքով որևէ իր։