Սեյրան Օհանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում են

«Ինձ ասել են, քարոզարշավի ժամանակ այդքան ժամանակ չի լինում այդ ինտրիգներին տրամադրել: Դրանք բոլորն ապատեղեկատվություն են, ես քայլում են Հայաստանի Հանրապետությունում, գտնվում եմ մի մեծ քաղաքական գործըթացների մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով լուրերը, որ իրեն ևս պատրաստվում են ձերբակալել։

Ըստ նրա, եթե նման տեղեկություններ լինեին, իրավական ոլորտից որևէ մեկը կանդրադառնար դրան. «Բայց Հայաստանի Հանրապետությունում ենք գտնվում, ոչինչ չի բացառվում»։

Դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին հերքեց լուրերը, որ հեռանալու է քաղաքականությունից, դրա համար էլ բավարարվել է ՕՐՕ ցուցակի միայն 11-րդ տեղով։ Նա նաև հերքեց, որ փորձում է վերականգնել իր ԱՄՆ քաղաքացիությունը. «Սա քաղաքական նպատակներով է արվում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս