Նիկոլայ Նիկիֆորովը կարևորում է ԵԱՏՄ-ում միասնական թվային տնտեսության ներդրումը
ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտի նախարարների աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի նյութական բեռներից բացի, որոնք ներկայումս առանց մաքսային պատնեշների սահմաններ են անցնում, ստեղծեն նմանատիպ պայմաններ նաև թվային դաշտում: Այս մասին մարտի 24-ին ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտի նախարարների նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ կապի և հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը: Նա նախ հիշեցրեց, թե ինչ է նշանակում Եվրասիական տնտեսական միություն: Նիկիֆորովի խոսքով`ԵԱՏՄ անդամ պետությունները կնքել են հատուկ պայմանագիր, որի շրջանակներում հռչակել են ազատ տնտեսական զարգացումը, ապրանքների ազատ տեղաշարժը, որպեսզի երկրների գործարարները կարողանան հեշտությամբ աշխատել միմյանց հետ:
«Մեր երկրներում մշտապես աճում են համացանցից օգտվողների թիվը, էլեկտրոնային կոմերցիայի քանակը: Մենք ավելի շատ գործարքներ ենք իրականացնում համացանցում` հրաժարվելով թղթային գործարքներից: Մեր համագործակցության առաքելությունը նրանում է, որ այդ կարգավորումները կատարենք նաև միջպետական շրջանակներում: Մենք քննարկում ենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են հեռահաղորդակցության գինը: Մշակում ենք մոտեցումներ, թե ինչպես աջակցենք մեր ծրագրային ապահովման մասնագետներին, որպեսզի նրանք ԵԱՏՄ-ում ունենան առավելություններ»,ասաց ՌԴ կապի և հեռահաղորդակցման նախարարը: