Բաժիններ՝

Տրամադրված ենք 2018թ-­ին վերանայել աշխատավարձերն ու կենսաթոշակները. Կարեն Կարապետյան

Կառավարությունը մտածում է բազիսային աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացման մասին: Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ իրենք տրամադրված են առնվազն 2018թ-­ին վերանայել աշխատավարձերի և կենսաթոշակների հետ կապված խնդիրները:

«2017թ-­ի համար չորս հայտանիշ ենք դրել` ախտորոշում, սանիտարիզացիա, պետական կառավարման համակարգի փոփոխության և որոշումների կայացման համակարգի ստեղծում և կայունացման տարի` չնայած նրան, որ 2017թ­-ի պետական բյուջեում դրել ենք նաև տնտեսական աճ: Չեմ կարող ասել, որ տնտեսական աճի թիվն ինձ համար կարևոր չէ, սակայն շատ ավելի կարևոր է այդ չորս գործառույթների լուծումը, որովհետև դրանց լուծման պարագայում 2018թ-­ին ունենալու ենք հաստատակամ, կայուն, առողջ աճ»,­- շեշտեց Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը չբացառեց, որ աշխատավարձերի և կենսաթոշակների վերանայումը կարող է արագացվել, եթե 2017թ­-ին գործընթացներն ընթանան դրական հունով: «Խոսք տալուց անպայման ուզում եմ խոսք տալ այնպիսի բան, որի տակից դուրս կգամ: Այդ պատճառով այս պահին նման բան չեմ հայտարարի»,­ ամփոփեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ մոտ օրերս հանրության տեղեկություններ կներկայացվեն նաև առողջապահության և սոցիալական ոլորտներում բարեփոխումների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս