Reuters-ի թվիթերյան էջում Էրդողանի հետ կապված սկանդալային գրառում է կատարվել
Անգլիական Reuters լրատվական գործակալությունը մարտի 22-ին Լոնդոնում Անգլիայի խորհրդարանի վրա կատարված հարձակումից հետո Էրդողանի հետ կապված սկանդալային գրառում է կատարել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Անգլիական լրատվական գործակալությունն իր թվիթերյան հաշվում անդրադարձել է մարտի 22ի առավոտյան Էրդողանի կողմից Եվրոպայի և արևմուտքի հասցեին արված հայտարարությանը:
Էրդողանը, եվրոպական երկրներին մեղադրելով ահաբեկչությանը օժանդակելու մեջ, ասել էր. « Եթե դուք շարունակեք վարվել այդպես, ապա վաղը եվրոպացիները աշխարհի ոչ մի հատվածում չեն կարողանա անվտանգ և հանգիստ քայլել փողոցում»:
Reuters-ը թվիթերյան էջում կատարված գրառման մեջ Էդողանի արտահայտությունները որակել է որպես նախազգուշացում և հանձնարարական ահաբեկչության իրականացման համար:
Մարտի 22-ի երեկոյան միջազգային մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հարակից տարածքում կրակոցների մասին:
BBC-ի փոխանցմամբ` բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա եղել է մեքենայով և վարել է անցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին:
Erdogan warns Europeans 'will not walk safely' if current attitude persists https://t.co/9CGj4jvpQe pic.twitter.com/SFskQGBWJC
— Reuters (@Reuters) March 22, 2017