Սևան-Երևան ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան մարտի 21-ին, ժամը 14-ի սահմաններում Սևան-Երևան ճանապարհի 52-րդ կմին բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը՝ 1961 թ. ծնված Իգիթ Խաչատրյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։