Արցախը մեր թասիբի, մեր ողնաշարի խնդիրն է. պետք է կարողանանք մեզ ինչ-որ բանից զրկել, որ խնդիրը լուծենք. Կարեն Կարապետյան. tert.am
Մենք լավ թափ ենք հավաքել, և եթե չկանգնեցնեն, այդպես էլ շարունակելու ենք: Այս մասին այսօր ալավերդցիների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ եթե խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հաջողության հասնի, կառավարության կազմում ապրիլի 3-ից հետո արմատական փոփոխություններ չեն լինի:
«Ներկայի կառավարության կազմում ունենք հայրենասեր թիմ, որ թեմայի մեջ է, ձեռքն ազդակի վրա: Այժմ մենք լավ թափ ենք հավաքել, և եթե չկանգնեցնեն, այդպես էլ շարունակելու ենք: Ապրիլի երկուսից հետո ռադիկալ փոփոխություններ չեն լինելու, այս թիմը տրամադրված է ծառայել երկրին, և միշտ աշխատելու է է՛լ ավելի բարելավել իր գործունեությունը, քանի որ միշտ սովորելու տեղ կա»,- վարչապետի խոսքերն է մեջբերում tert.am-ը:
Պատասխանելով բնակիչներից մեկի՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին, Կարապետյանը նշեց, որ ՀՀԿ-ի համար չափազանց կարևոր է այն հստակ դիրքորոշումը, որ այսօր ունեն Արցախի հարցում. «Արցախը մեր համար պլանային գիծ է, որտեղ որոշվում է մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը, մեր ինքնությունը: Արցախը մեր թասիբի, մեր ողնաշարի խնդիրն է, այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք մեզ ինչ-որ բանից զրկել, որ կարողանանք այդ խնդիրը լուծել: Որովհետև եթե այդ խնդիրը չլուծենք, մնացած խնդիրների լուծման անհրաժեշտություն չի լինում»,- հայտարարեց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։