Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. 6 անձ հոսպիտալացվել է, այդ թվում ԻԻՀ քաղաքացիներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 19-ին, ժամը 14:07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Toyota Prado» 61 TM 111 (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Հ.) և «Saturh Astra» մակնիշերի 88 ZA 988 պետհամարանիշերով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Ղ., ԼՂՀ քաղաքացի) ավտոմեքենաները:

Տուժածներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:

Ավտոմեքենաների վարորդները, «Saturh Aura» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1985 թ. ծնված Զ. Շ. Բ.-ը (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1987 թ. ծնված Մ. Օ.-ը, ԻԻՀ քաղաքացիներ՝ 1984 թ. ծնված Ք. Շ. Գ. Ռ.-ը, 1987 թ. ծնված Մ. Ա.-ը, 1986 թ. ծնված Վ. Ռ. Մ. Հ. Հ.-ը՝ Սիսիան քաղաքի հոսպիտալ, իսկ 2002 թ. ծնված Ա. Հ.-ը՝ Գորիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս