«Շատ եմ ուզում երեխաներ ունենալ, բայց չափից շատ եմ կենտրոնացած աշխատանքի վրա». Մարիա Շարապովա
Թենիսիստուհին նշել է ոչ երկարատև հարաբերությունների պատճառը:
«Հնարավոր է, ես շատ բարդ մար դեմ: Շատ եմ ուզում երեխաներ ունենալ, բայց ես չափից շատ եմ կենտրոնացած աշխատանքի վրա և անկեղծ ասած, դա մեծ պատճառ է, թե ինչու շատ հարաբերություններ ինձ մոտ չեն ստացվում: Ես չեմ կարող ապրել զգացումով, որ զոհաբերել եմ մեկը մյուսի համար: Ես տանել չեմ կարող բալանս բառը, որովհետև դա 50-50 է, իսկ դա նշանակում է, որ երկուսին էլ տրամադրվում է ուշադրության միայն 50 տոկոսը»,- ասել է Շարապովան Vogue-ին:
Մարիա Շարապովայի որակազրկումը կավարտվի ապրիլի 26-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը