Անդրես Ինիեստան մերժել է Չինաստանից ստացված 35 մլն եվրոյանոց առաջարկը
Իսպանացին պլանավորում է մնալ «Բարսելոնայում»:
Չինական ակումբը, որի անունը չի հաղորդվում, կիսապաշտպանին առաջարկել է 35 մլն եվրո աշխատավարձ և որպես բոնուս թույլ կտա խաղալ միայն սեփական հարկի տակ: Իսպանացին մերժել է տրանսֆերի վերաբերյալ հարցումը և մտադիր է մնա «բարսելոնայում»: Ինչպես հաղորդում է AS-ը, չինական ակումբը Ինիեստայի համար պատրաստում է ևս մեկ՝ ավելի բարելավված առաջարկություն:
«Բարսելոնան» Ինիեստային առաջարկել է երկարաձգել գործող պայմանագիրը 2+1 սխեմայի համաձայն:
Կիսապաշտպանի և կատալոնական ակումբի միջև համաձայնագրի ժամկետը լրանում է 2017թ. ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը