«Հիմա էս կինը գնում ա Մուկուչյանի մոտ, երեխուն հետն ա տանում». Ծառուկյանն ապարանցի կնոջն ուղարկեց ԿԸՀ նախագահի մոտ՝ օգնելու թույլտվության ետևից (ուղիղ)

Այսօր Ապարանում նախընտրական հանրահավաքից հետո մասնակից քաղաքացիները շրջապատեցին «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ աջակցություն խնդրելով և նամակներ հանձնելով նրան։

«Լյովա՛, բոլորն էսօր կարդաս, վաղը բոլորին պատասխանես»,- Ապարանում դաշինքի ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանին հանձնարարեց Գ.Ծառուկյանը։

Իսկ մի կնոջ, ով երեխայի համար էր աջակցություն խնդրում, Ծառուկյանը կոչ արեց գնալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մոտ, ով իրեն արգելել է նախընտրական օգնություն բաժանել. «Հիմա էս կինը գնում ա Մուկուչյանի մոտ, երեխուն հետն ա տանում, ասում ա՝ պարո՛ն Մուկուչյան, ես էկել եմ, այ էս վիճակն ա, որ դու թույլ չես տալիս, որ Ծառուկյանն օգնի։ Ինքը թուղթը գրում ա՝ Ծառուկյան, կարելի ա, գալիս ես, անմիջապես հարցը լուծում եմ։ Հասկացա՞ր, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքը զգուշացվել է դրամական ու նյութական խոստումներ տալու անթույլատրելիության մասին։ Շարունակվելու դեպքում ԿԸՀ-ն համապատասխան վարույթ կհարուցի և ԸՕ-ով նախատեսված միջոցներ կձեռնարկի։

Տեսանյութեր

Լրահոս