Բաժիններ՝

Անձնագրային ծառայություններն աշխատում են ժամացույցի ճշգրտությամբ. Ոստիկանության պարզաբանումները՝ ընտրություններին ընդառաջ

Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենց անձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզա կամ անձնագիրը թողել են մեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն պահանջում են անձըհավաստող ժամանակավոր վկայական:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական ԲԱՑԱՌԱՊԵՍ տրվում է 2 դեպքում.

1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամ նույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում կորածանձնագիրը անվավեր ճանաչելուց հետո տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ),

2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչ նորը ստանալը իրեն անհրաժեշտ է նշվածժամկետով ժամանակավոր վկայական: Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու է դեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապեսդիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից չի պահանջվում և նույնականացման քարտով նույնպես անձըկարողանալու է մասնակցել քվեարկությանը:

Ոստիկանությունը ներկայկացրել է նաև հաշվառման հասցեների փոփոխության կապակցությամբ կատարված հարցումների ամփոփ վերլուծությունը։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս են եղել շահագրգիռ անձանց, լրատվական միջոցների հարցումները՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, մարզերում իրականացված հաշվառումների վերաբերյալ:

1. Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Զեյթունի ուսանողական հանրակացարանում մի քանի օրվա ընթացքում հաշվառվել են թվով 1.000 քաղաքացիներ: Լրատվական ծառայություններից մեկի պահանջով ուսումնասիրվեց 2017թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ 6 հասցեում իրականացված հաշվառումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել էր ընդամենը 8 հաշվառում, այդ թվում մեկ անչափահաս երեխայի՝ ծնված 2002թ.:

2. Զանգվածային լրատվության միջոցներով փետրվարի ամսին տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Մասիսի գյուղերից մարդիկ են տեղափոխում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անձնագրային բաժին, ենթադրաբար կրկնակի քվեարկության միտումով (ընդ որումգնահատական էր տրվել, որ տեղափոխվողները Գազել մակնիշի մարդատար ավոտմեքենաներով են եկել): Ստուգմամբ գեթ մեկ Մասիսի բնակչիտվյալ չհայտնաբերվեց, ով տվյալ օրերի ընթացքում հաշվառվել էր նշված վարչական շրջանում:

3. 2017 թվականի փետրվարի 15-ին ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցումը, որով պահանջվում էր տրամադրել տեղեկատվություն 2017թ. հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Լուռու մարզի համայնքներում հաշվառում չունեցող անձանց քանակը, ովքեր հաշվառվել են նշված մարզում: Ստուգմամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 182 անձինք հաշվառվել են Լոռու մարզում:

4. Լրատվական կայքերից մեկի 21.02.2017թ. հարցմամբ պահանջվել էր տրամադրել տեղեկատվություն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված հաշվառումների վերաբերյալ: Ստուգմամբ պարզվել է, որ 2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 362ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից: Համեմատություն կատարելու համար ընտրվել է նաև 2016թ. նույն ժամանակահատվածը. 2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2016թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով274 ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից (2016թ. թվային վերլուծության համար ևս ընտրվել է նույն թվականի ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող անձանց, համարժեք համեմատություն կատարելու նպատակով): Ընդ որում, 2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում հաշվառված թվով 362 անձանցից 110-ը վերահաշվառվել են իրենց նախկին բնակության վայրի հասցեով՝ զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ, իսկ 114-ը փոխել են իրենց հաշվառման հասցեն նույն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ վերահաշառված անձանց թիվը կազմում է 40: Նույնիսկ պարզ համեմատություն կատարելիս ակնհայտ է, որ հաշառումների ուռճածված լինելու մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ զորացրված անձանց տվյալները հաշվառվողների քանակից հանելու դեպքում 2016-2017թթ. նույն ժամանակահատվածի համար ստացվում է 252-234հարաբերակցություն:

5. Փետրվար ամսին ստացվել են շահագրգիռ անձանց կողմից ահազանգեր, թե իբր Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Վանաձոր և Մասիս քաղաքներում յուրաքանչյուրում իրականացվել են հազարավոր հաշվառումներ: Յուրաքանչյուր ահազանգի հետքերով իրականացվել են ստուգումներ: ա) 01.02.17թ.-5.02.17թ Արաբկիրի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 168 հաշվառում: 168 հաշվառումից 1) 49-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 38-ը – Արաբկիր համայնքի մեկ այլ հասցեից, 3) 13-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ, 4) 45-ը -սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ, 5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով, 6) 6-ը- հաշվառում չեն ունեցել, 7) 7-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում: բ) 01.02.17թ.-15.02.17թ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 121 հաշվառում: 121 հաշվառումից 1) 34-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 33-ը – Քանաքեռ-Զեյթունի համայնքի մեկ այլ հասցեից, 3) 31-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ, 4) 10- սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ, 5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով, 6) 3-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում: գ) 01.02.2017թ.-14.02.2017թ. Վանաձոր քաղաքի երկու անձնագրային ծառայությունների կողմից իրականացվել են թվով 165 հաշվառում: 165 հաշվառումից՝ 1) 52-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ (կան նաև այլ տարիների զորացրվածներ, ովքեր ժամանակին չեն վերահաշվառվել, 2) 81-ը Վանաձոր քաղաքի մեկ այլ հասցեից, 3) 27-ը Լոռու մարզի մեկ այլ համայնքից, 4) 4-ը այլ մարզերից, 5) 1-ը ունեցել է Ուկրաինայի հաշվառում: դ) 01.02.2017թ.-17.02.2017թ. Մասիս քաղաքի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 194 հաշվառում (Մասիսի քաղաքումև գյուղական բոլոր համայնքներում): 1) 86-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 56-ը մարզի ներսում, 3) 44-ը այլ մարզերից և Երևանից, 3) 3-ը հաշվառում չեն ունեցել, 4) 5-ը ունեցել են օտարերկյա պետության հաշվառում:

Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հաշվառման գործընթացն իրականացվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբսահմանված կարգով: Ոստիկանության կողմից փաստացի բնակության հանգամանքը ստուգելու եղանակով գործընթացը կազմակերպելիսստուգումներն իրականացվում են խստացված ռեժիմով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ՀԱՅՏՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ընտրական գործընթացի շրջանակներում ՀՀ ոստիկանությունը գործել է և շարունակում է գործել թափանցիկ, տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ բոլոր հարցումներին տվել է սպառիչ պատասխան: Հաշվառումների քանակական համեմատության վերաբերյալ հարցում է կատարել Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, տարբեր լրատվական ծառայություններ և այլ իրավասու անձինք: Տիկին Բիշարյանի կողմից պահանջվում է շաբաթը մեկ պարբերականությամբ հրապարակել բոլոր անձնագրային ծառայությունների կողմից իրականացրած հաշվառումները: Անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես նաև անձնագրային ծառայությունները այս օրերին աշխատում են գերծանրաբեռված ռեժիմով: Աշխատանքներ են տարվում ընտրողների ցուցակները հրապարակելու, դրանք ճշգրտելու, յուրաքանչյուր 10 օրը մեկ պարբերականությամբ ընտրողների թիվը հրապարակելու համար ամբողջական ռեգիստր ներբեռնելու ուղղությամբ և այլն: Այս ամենը կազմակերպելու համար կարելի է ասել ծառայություններն աշխատում են ժամացույցի ճշգրտությամբ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված միջոցառումները ժամանակին ապահովելու համար: Իսկ ամբողջ հանրապետության հաշվառումների թվային վերլուծության հրապարակման համար կխաթարվի ընտրական գործընթացը ՀՀ ոստիկանության մասով՝ ընտրողների ռեգիստրի պատշաճ կարգով վարելու առումով: Այս ընտրություններին կազմավորվել են 1997 ընտրական տեղամասեր (չհաշված քրեակատարողական հիմնարկներինը): Թվային վերլուծությունը իրենից ենթադրելու է 2016 և 2017թթ. համապատասխան ժամանակահատվածի համար ամբողջ տեղամասերում իրականացված հաշվառումների վերհանում, տարբեր կատեգորիաների առանձնացում (զորացրվելու կապակցությամբ է հաշվառվել, թե ոչ, որպես սեփականատեր, սեփականտիրոջ համաձայնությամբ, թե փաստացի բնակության հիմքով, տվյալ համայնքում է հասցեափոխությունը, թե այլ մարզից և այլն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս