Բաթումի գիշերային անկարգությունները՝ ֆոտոշարքով
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 11-ին՝ ժ. 22.00-ին Վրաստանի Բաթում քաղաքում սկսվել էին փողոցային անկարգություններ: Քաղաքում կարգուկանոնը հաստատվել է միայն այսօր առավոտյան: Բաթումում հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 40 մարդ, որոնք մասնակցել են անկարգություններին:
Շաբաթ օրը Բաթումում ոստիկանության աշխատակիցը տուգանել էր վարորդին երթևեկության կանոնները խախտելու համար: Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանը հայհոյել էր վարորդին: Մոտակայքում գտնվող տեղացիներն աջակցել էին վարորդին` վիճելով իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:
Ոստիկանությանն ընդդիմանալու համար ձերբակալվել էր 6 մարդ: Դրանից որոշ ժամանակ անց Աջարիայի ներքին գործերի գլխավոր վարչության մոտ հավաքվել է մոտ 1000 մարդ` պահանջելով պարեկային ոստիկանության նոր ղեկավար Մալխազ Բաթիաշվիլիի հրաժարականը:
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել էին քարեր ու այրել մի քանի ոստիկանական մեքենա: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել էր արցունքաբեր գազ:
Ներկայացնենք վրացական Batumelebi և Netgazeti պարբերականների ֆոտոռեպորտաժը: