Brexit. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պահանջում է վերադարձնել իր 11 մլրդ եվրոն. ԶԼՄ-ներ
ԵՄ-ից դուրս գալու գործընթացի գործարկումից հետո Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են պահանջել 9 մլրդ ֆունտ սթեռլինգ (11 մլրդ եվրո), որոնք պահվում են Եվրոպական ներդրումային բանկի հաշվեհամարներում:
Այս մասին գրում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով իրավական եզրակացությանը, որը կառավարության պատվերով պատրաստել է իրավաբան Մարտին Հոուվը:
Փաստաթղթում ասվում է, որ Մեծ Բրիտանիան իրավունք ունի ոչ միայն հրաժարվել Բրյուսելին ինչ-որ վճարումներ անելուց, այլև կարող է պահանջել վերադարձնել իրեն պատկանող գումարները, որոնք գտնվում են Եվրոպական ներդրումային բանկում: