Գերմանիայի ոստիկանությունը առևտրի կենտրոնում ահաբեկչություն է կանխել
Գերմանական Էսսենի ոստիկանությունը կարողացել է քաղաքում կանխել ահաբեկչական հարձակում, հայտնում է Bild պարբերականը:
Հարձակման թիրախ պետք է դառնար տեղի առևտրի կենտրոնը: Դրա հետ կապված՝ ոստիկանությունը շաբաթ փակել էր մատչումն օբյեկտին ու հետազոտել տեղանքը:
Արդյունքում՝ ոստիկանները ձերբակալել էին 2 տղամարդու, որոնք ժամանել էին Օբերհաուզեն քաղաքից:
Ոստիկանությունը հարձակման մանրամասները չի հրապարակել, սակայն, ինչպես նշում է պարբերականը, հարձակվողները կարող էին առնչություն ունենալ ԴԱԻՇ խմբավորմանը: