«Ռուսաստանը կարող է միջամտել մեր ընտրություններին». Գերմանիա
Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկը, որը մարտի 18-ին լքում է իր պաշտոնը, հայտարարել է, որ անհրաժեշտ է մտավախություն ունենալ, որ Մոսկվան, հնարավոր է, միջամտի Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններին:
«Միամտություն կլիներ համարել, որ դրանից հնարավոր կլինի ամբողջությամբ խուսափել»,- ասել է նա գերմանական Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ անգամ կառավարության մակարդակով ՌԴ-ում հնչել են կեղծ պնդումներ: