Բաժիններ՝

Առանց ներգաղթյալների. Սաուդյան Արաբիայից կարտաքսվի 5 մլն մարդ

Սաուդյան Արաբիան մշակում է իր բնակչության շուրջ 20 տոկոսին՝ 5 մլն անօրինական ներգաղթյալ, արտաքսելու ծրագիր:

Այս մասին որոշումը քննարկվում է երկրի Խորհրդատվական ասամբլեայում՝ Շուրայում, պատգամավորներից մեկի՝ Սադկ Ֆադելի նախաձեռնությամբ:

Al Hayat թերթի տեղեկություններով՝ թագավորության իշխանությունները մտավախություն ունեն, որ ներգաղթյալները «կդառնան յուրային»՝ ներկայացնելով սաուդյան քաղաքացիություն:

Անօրինական ներգաղթյալներին արտաքսելու ենթադրյալ արշավը չի լինի առաջինը՝ 2012-2015թթ. պետությունն արտաքսել է 243 հազար պակիստանցու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս