Սիմեոնեի որդին ամռանը կարող է վերամիավորվել հոր հետ
«Ջենովայի» հարձակվող Ջիովաննի Սիմեոնեն, ով Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է, կարող է կարիերան շարունակել հոր ակումբում, հաղորդում է Tuttomercatoweb-ը:
Ըստ աղբյուրի տեղեկության, հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ 21-ամյա արգենտինացու տեղափոխությունը կդառնա մադրիդցիների առաջնային նպատակներից մեկը:
Հունվարին հաղորդվեց, որ «Ջենովան» հրաժարվել է վաճառել Սիմեոնեին «Վիլյառեալին» 20 մլն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 25 խաղ, խփել է 10 գոլ և դարձել է 1 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը