«Ես ճանաչվեցի ամսվա մարզիչ, քանի որ Կոնտեի պահարանում ալյևս տեղ չկար». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արժանացավ մրցանակի 2017թ. փետրվարին իր թիմի հետ հասած հաջողությունների համար: «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեգնանքով կատակել է ամսվա մարզչի մրցանակի վերաբերյալ:
«Ինձ համար կարևոր չէ: Կարծում եմ, որ Կոնտեի պահարանում արդեն տեղ չկա, դրա համար նրանք որոշել են մրցանակը հանձնել ինչ-որ մեկ ուրիշի»,- Գվարդիոլային է մեջբերում Goal-ը:
Նշենք, որ իսպանացի մասնագետը ավելի վաղ հայտարարել էր այն մասին, որ անհատական մրցանակներ իր համար ոչ մի արժեք չունեն: Տվյալ պահին «Մանչեսթեր Սիթին» կիսում է 2-րդ տեղը «Տոտենհեմի» հետ: «Մանչեսթեր Սիթին» ակտիվում ունի 56 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը