«Մեր փոխզիջումը, որ համաձայնեցինք այս խայտառակ ռեյտինգային ընտրակարգին, 2 բանի դիմաց է եղել». Նաիրա Զոհրաբյան

«Մեր կռիվն Ընտրական օրենսգրքի շուրջ, մեր փոխզիջումը, որ համաձայնեցինք խայտառակ ռեյտինգային ընտրակարգին, 2 բանի դիմաց է եղել` ամրագրվի տեսանկարահանումն ընտրական տեղամասերում և քվեարկած ընտրողների ցուցակը հրապարակվի, նաև որ քվեախցիկներում լինեն այնքան քանակությամբ յուրքանչյուր կուսակցության ու դաշինքի քվեաթերթիկներ, որ իրենց մշտական կեղծիքը` նկարել և  ցույց տալ, կամ քվեաթերթիկ դուրս հանելը, ուղակի ունենա զրոյական էֆեկտ»,- 168.am-ի հետ զրույում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` խոսելով հնարավոր ընտրակեղծիքների մասին:

Ըստ նրա` դրա համար շատ դեպքերում իրենց ասում են, որ եթե քննադատում են ռեյտինգային ընտրակարգը, ինչո՞ւ համաձայնեցին. «Որովհետև Հանրապետականն ասում էր` եթե դուք ռեյտինգայինին չեք համաձայնում, մենք էլ չենք ընդունելու ձեր առաջարկած տարբերակը` տեսանկարահանում և քվեարկած ընտրացուցակների հրապարակում: Սա եղել է չարյաց նվազագույն կոմպրոմիսը, որին մենք գնացել ենք, որովհետև այսօր, երբ շատ մեծ է արտագաղթածների թիվը, և մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր Հայաստանում չի կարող լինել 2 մլն 564 հազար 334 իրական ընտրող, մեր կոնսենսուսն ուղղված էր նրան, որպեսզի կարողանանք քվեարկած ցուցակները հրապարակելուց հետո ապացուցել այս թվի բլեֆ լինելը: Ի դեպ, սա պաշտոնական թիվն է, որը ոստիկանությունը տրամադրել է ԿԸՀ-ին»:

Տեսանյութեր

Լրահոս