Այս հրաշք ըմպելիքը փոխել է միլիոնավոր կանանց կյանքը. էքսպրես-դիետա՝ առանց վնասի

Տվյալ պահին գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր նիհարելու համար: Բայց ինչպե՞ս հասկանալ, թե կոնկրետ որն է արժանի ուշադրության: Իհարկե, այն, որը ստեղծել է կինը կանանց համար: «Սասսի ջուր». սա ուղղակի ջուր չէ նիհարելու համար, այն շատ օգտակար ըմպելիք է, որն արագորեն ազատում է ավելորդ սանտիմետրերից, ինչպես նաև բարձրացնում է իմունիտետը: Ի դեպ, այսպիսի ջուրն օգտակար է ոչ միայն նիհարել ցանկացողների, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր ուզում են ազատվել տոքսիններից և բարելավել աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Այսպիսի օգտակար ջրի պատրաստման համար անհրաժեշտ են պարզ բաղադրիչներ և նվազագույն ժամանակ:

Բաղադրիչներ

1. Ջուր – 8 բաժակ
2. Քերած կոճապղպեղ – 1 ճ/գ
3. Միջին չափի վարունգ – 1 հատ
4. Կիտրոն – 1 հատ
5. Անանուխ – 1 ճյուղ

Խառնել ջուրը մնացած բաղադրիչների հետ: Խառնուրդը պետք է մնա սառնարանում 1 գիշեր:

Օգտագործումը

1. Այս ըմպելիքն անհրաժեշտ է օգտագործել 4 օրերի ընթացքում և միայն այն ժամանակ, երբ առաջանում է ծարավի զգացում (պետք է փոխարինի սովորական ջրին):

2. Արդյունքը սպասեցնել չի տա, եթե ճարպային կերակուր քիչ օգտագործելու հետ մեկտեղ՝ զբաղվեք ֆիզիկական վարժություններով: Չէ՞ որ ըմպելիքն ինքնուրույն չի կարող նիհարեցնել:

3. Այս հրաշք ըմպելիքը կբարելավի աղեստամոքսային տրակտի աշխատանքը, կնորմալացնի գազաառաջացման գործընթացը, կարագացնի նյութափոխանակությունը և ճարպերի քայքայումը:

4. Մի մոռացեք, որ այս հրաշք ըմպելիքը պետք է խմել օրն 8 բաժակ: Դուք հաստատ Ձեզ առողջ կզգաք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս