Բաժիններ՝

Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են հանդիպել մարտի 8­-ին

Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Զիգմար Գաբրիելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին: Այս մասին «Ռիա Նովոստի»-­ն հայտնել Թուրքիայի ԱԳՆ­ից աղբյուրը:

«Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոսային բանակցություններ են վարել և պայմանավորվել են հանդիպել մարտի 8-­ին»,-­ հայտնել է աղբյուրը:

Նա հավելել է, որ Չավուշօղլուն կրկին մտահոգություն է հայտնել Գաբրիելին Գերմանիայի թուրքական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախատեսված Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթի չեղարկման առնչությամբ:

Թուրքիայի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել են ծագմամբ թուրք գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031