«Պետք է պատրաստ լինենք համեմատաբար կարճ ժամանակում և համեմատաբար ավելի շատ զոհերի». Արշակ Զաքարյան
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այո ևս մեկ հայ է զոհվել, և ցավոք սրտի Նա վերջինը չի… Պատերազմ է և զոհերն անխուսափելի են: Մարտական գործողությունների մասշտաբների և լարվածության աճի հետ աճում է նաև զոհերի, թիվը: Ես մեր զոհերի մասին հազվադեպ եմ գրում, և դա ավելի քիչ ցավալուց չի` այլ ընդհակառակը: Ցավալը ցավում ենք, բայց անտեղի ողբալը մեր համար չի, մանավանդ նման իրավիճակում:
Եթե ուզում ենք որ այս հարցը լուծվի, և մեր երեխաները անվերջ չզոհվեն շարունակական, ուրեմն պետք է պատրաստ լինենք համեմատաբար կարճ ժամանակում և համեմատաբար ավելի շատ զոհերի, որ էս կռիվը մեր թոռներին ու ծոռներին չթողնենք: Դիվանագետներն ու քաղաքական գործիչները եթե կարող են թող էնպես անեն, որ չլինի կռիվ, բայց եթե պիտի լինի, մենք պետք է նաև հոգեպես պատրաստ լինենք, իսկ մեր պատմությունը մեզ արդեն ցույց է տվել, որ երբ ողբում ենք ու մազերներս պոկում, մեզ շարունակում են կոտորել, բայց երբ թեկուզ գերի վիրավորը թքում է իրեն գերեվարողի երեսին մեզանից սկսում են վախենալ ու մենք հաղթում ենք: Գլուխներդ բարձր սիրելի հայեր, էս անգամ էլ հաղթանակը մերն է լինելու` և վերջնական հաղթանակ է լինելու!!!»: