 
                        Samsung-ի ղեկավարությունը պաշտոնաթող Է եղել
 
                                    Հարավային Կորեայի Samsung ընկերության բարձրաստիճան կառավարիչները փետրվարի 28-ին հեռացել են իրենց պաշտոններից՝ երկրում ծայր առած կոռուպցիոն սկանդալի պատճառով, որը հանգեցրեց Կորեայի Հանրապետության նախագահ Պակ
Կըն Հեի պաշտոնազրկման, տեղեկացնում է BBCին:
Հարավային Կորեայի դատախազությունը փետրվարի 28-ին հայտարարել է, որ ընկերության փոխնախագահ եւ փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին եւ ընկերության եւս չորս բարձրաստիճան կառավարիչների կներկայացվեն կաշառքներ տալու եւ զեղծարարության մեղադրանքներ:
Դրանից անմիջապես հետո իրենց պաշտոններից հեռացել են դատախազության հիշատակած չորս բարձրաստիճան կառավարիչներից երեքը, այդ թվում ընկերության փոխնախագահ Չհվե Կի սոնը եւ նախագահ Չան Չհունկին:
Լի Չժե Յոնը փետրվարի կեսերին կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքերի պատճառով:
Այն ժամանակից ի վեր, ինչ նրա հայրը՝ Լի Գոն Հին, ինֆարկտ է տարել, Լի Չժե Յոնը համարվում է կորպորացիայի փաստացի ղեկավարը, եւ, չնայած կալանքին, նա առայժմ պահպանում Է իր պաշտոնը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        