Բավրայի սահմանային անցակետում հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 27-ին, ժամը 10-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գոհարիկ Ա.-ն, որը հունվարի 27-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հանցակցությունը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 27-ին, ժամը 10-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Համլետ Ն.-ն, որը 2016թ. նոյեմբերի 24-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: