ԱՄՆ Սենատը առևտրի նախարարի պաշտոնում հաստատել է միլիարդատեր Ռոսի թեկնածությունը
ԱՄՆ Սենատը հաստատել է Ուիլբուր Ռոսի թեկնածությունը առևտրի նախարարի պաշտոնում։ Միլիարդատերը քվեարկության ժամանակ հավաքել է 100 սենատորների ձայների ավելի քան կեսը։
79-ամյա Ուիլբուր Ռոսը հայտնի է որպես սնանկացած ընկերությունների գնման մասնագետ՝ դրանց բիզնեսի հետագա օպտիմալացման ու վերավաճառքի գծով։
Նա գլխավորել է W.L. Ross & Co. ընկերությունը։
Ավելի վաղ Ռոսը համաձայնել էր վաճառել մասնաբաժինը Invesco Ltd ընկերությունում, որը ղեկավարում է նրա հիմնադրամը (50 մլն ԱՄՆ դոլար)։ Նա նաև համաձայնել էր ազատվել 77-209 մլն դոլարի այլ ակտիվներից։
Forbes ամսագրի տվյալներով՝ Ռոսսի կարողությունը կազմում է 2.5 մլրդ դոլար։
Թրամփն առաջադրել էր Ռոսի թեկնածությունը առևտրի նախարարի պաշտոնում, որպեսզի նա «ազնիվ» համաձայնագրերի կնքմանը հասնի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանն ու Մեքսիկան։