««Հանցագործ միգրանտները» հեռանում են ԱՄՆ-ից». Թրամփ
ԱՄՆ-ի տարածքում հանցագործություններ կատարած եկվորներն արդեն սկսել են հեռանալ երկրից՝ Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) նոր ղեկավարության ջանքերի շնորհիվ:
Breitbart ցանցային հրատարակությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դուք արդեն կարող եք տեսնել, թե մենք ինչպես ենք գործում: Նայեք, թե ինչ է անում գեներալ (Ջոն) Քելլին (ԱԱՆ-ի ղեկավարը): Նա վտարում է վատերին, նրանք հեռանում են: Մենք կենտրոնացել ենք նրանց վրա, ովքեր իրենց վատ են պահում»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահն ըստ որում հերթական անգամ հավաստիացրել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պարիսպ կկառուցվի, այդ գործընթացն «ընթանում Է գրաֆիկի գերազանցմամբ»:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի քաղաքներում իրավապահ մարմիններն սկսել են շուրջկալներ իրականացնել այն շրջաններում, որտեղ անօրինական միգրանտներ են ապրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: