Բաժիններ՝

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատունը բուլղարացիներին Արցախ այցելելու համար սպառնում է դատական հայցերով և կալանքներով

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան բաց նամակ է հրապարակել՝ կապված Արցախ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սեմյոնովի, նույն կուսակցության ներկայացուցիչներ Վալենտին Կասաբովի, Պյոտր Պետրովի, Խրիստիան Միտևի այցելության հետ՝ բուլղարացիներին կոչ անելով չայցելել Արցախ՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում վերջիններս կարող են քրեական հետապնդման ենթարկվել։

Նամակն ուղարկվել է բուլղարական «24 ժամ» պարբերականին։
Գուրբանովան, բնական է, խեղաթյուրված կերպով է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը։

Դեսպանը բաց նամակում հայտարարել է, թե Արցախ ուղևորությունը «առանց Ադրբեջանի թույլտվության» անօրինական է։

«Առանց մեր երկրի թույլտվության օկուպացված տարածքներ այցելելը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է։
Դեսպանատունը բոլոր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ օկուպացված տարածքներ այցելելուց։ Նրանք, որոնք այնտեղ են այցելել՝ այնտեղ առանց Ադրբեջանի թույլտվությունը ստանալու, հետագայում մերժվելու են մեր երկիր այց կատարելու հնարավորությունից։

Ավելին, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում դատական գործընթաց նախաձեռնել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի դեմ, որը գործում է Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ»,- ասված է ադրբեջանցի դեսպանի նամակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս