Հայաստանը և ԵՄ-ն շուտով կարող են նոր համաձայնագիր ստորագրել. Տիգրան Սարգսյան
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ժամանակներս: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,ասել է նա: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Հայաստանի դիրքորոշումը միշտ էլ այն է եղել, որ մենք պետք է աշխատենք ինչպես ԵՄի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության համար: Մենք չպետք է հակադրենք այս երկու վեկտորները»,նշել էնա:
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը եւ ԵՄն հարկադրված էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել էր Բրյուսելի կողմից:
«Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը»,պարզաբանել է նա: