![](/banners/BeFunky-design.jpg)
1 օր ջուր չի լինելու
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/jur21.jpg)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 28-ին ժամը 08.00-ից մինչև մարտի 1-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Բուլվարային փողոցի և 10ա շենքի, Մարտի 8-ի փողոցի, Օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջի, Մեծ Բերդի և 202 տնակային տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: