Գուրեն Արսենյանը հեռանում է Հայաստանից. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի քաղաքական ծրագրերը վերջնականապես տապալվեցին: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունների հետ չկարողանալով որեւէ շոշափելի արդյունքի հասնել, ՄԱԿ կուսակցության նախագահն իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ:
Արսենյանը 100% բաժնետոմս ունի «Արսօյլ» եւ «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ‐ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» եւ «Աննալուս» ընկերություններում, եւ 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ‐ում ﴾Տաջիկստան﴿:
Փորձեցինք անձամբ պատգամավորից մեկնաբանություն ստանալ մեր տեղեկությունների հետ կապված, սակայն վերջինս նույնիսկ մեր հարցը չլսեց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: