«Ելք» դաշինքը քարոզարշավը սկսելու է Եռաբլուրից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական ուժերը քարոզարշավին առնչվող վերջին պատրաստություններն են տեսնում: ՀՀԿ-ն «մթության քողի տակ» անգամ իր կարգախոսն է թաքցնում՝ պարտիզանական լռություն պահպանելով քարոզարշավին վերաբերող բոլոր դետալների մասին: Մյուս քաղաքական ուժերն իրենց քարոզարշավն սկսելու են տարբեր տեղերից, տարբեր ձեւաչափերով:

«Քանի որ մարտի 5-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, այդ օրը մեզ համար բացվելու է Եռաբլուրից, քարոզարշավը մեկնարկելու ենք այնտեղից, վարելու ենք ակտիվ, ագրեսիվ, բայց պոզիտիվ քարոզարշավ»,- ասաց «Ելք» ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը․ թերեւս այստեղ դերակատարում ունի նաեւ այն, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը «Ելք»-ի եռյակի երկրորդ համարն է: Հակաքարոզչությունը նույնպես քարոզչություն է. իրականացնելո՞ւ եք: «Մեր թիրախը ՀՀԿ-ն է` գործող կոալիցիան»: ԲՀԿ-ին չե՞ք քննադատելու: «Մենք որեւէ այլ ուժի չենք թիրախավորելու: «Ելք»-ին մրցակից է միայն ՀՀԿ-ն»:

Պայմանավորվածություննե՞ր ունեք ԲՀԿ-ի հետ: «Ոչ, պարզապես թիրախավորելու ենք միայն ՀՀԿ-ին»: Իսկ փող ունե՞ք: «Այ, դա արդեն լուրջ խնդիր է. ունենք դժվարություն»: Դե, պարոն Միլզը կհոգա: «Դա լուրջ չէ, մենք բացի մեր ժողովրդի աջակցությունից, որեւէ այլ մեկից որեւէ բան չենք ակնկալում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս