««Հարավային գազային միջանցքը» ռազմավարական նախագիծ է մնում ԱՄՆ-ի համար». ԱՄՆ Պետդեպ
«Հարավային գազային միջանցք» նախագիծը ռազմավարական նախագիծ է մնում ԱՄՆ-ի համար, «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի երրորդ նիստի արդյունքով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի օգնականի տեղակալը էներգետիկ անվտանգության հարցով՝ Ռոբին Դաննիգանը։ Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը։
Նրա խոսքով՝ տվյալ նախագիծը կարևոր է Եվրոպայի էներգաանվտանգության համար։
««Հարավային գազային միջանցքը» մեծ հնարավորություններ է բացում եվրոպացի սպառողների առաջ և ապահովում մրցունակ սակագներ։
Այսօր մենք քննարկել ենք ձեռքբերված հաջողություններն ու կայանալիք խնդիրները։
Կարծում ենք՝ կարող ենք լուծել դրանք համատեղ ջանքերով և կհասնենք Եվրոպա կասպյան ածխաջրածնային մատակարարումներին»,- հայտարարել է Ռոբին Դաննիգանը։