Բաժիններ՝

«Մխիթարյանի վնասվածքը սարափելի չէ. նրա դեպքում կան այլընտրանքներ». Օուեն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին:

Օուենը գովաբանել է Մխիթարյանի խաղը վերջին շաբաթների ընթացքում, բայց նշել է, որ պետք չէ շատ անհանգստանալ այս վնասվածքի համար, քանի որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով անփոխարինելի չէ:

«Մեկ այլ ֆուտբոլիստի դեպքում պետք կլիներ անհանգստանալ: Մխիթարյանի վնասվածքը սարսափելի չէ. նրա դեպքում կան այլընտրանքներ:

Կարելի էր շատ տխրել, եթե շարքից դուրս գար Իբրահիմովիչը: Սակայն Մխիթարյանի դեպքում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մարսիալը կամ Ռեշֆորդը»,- նշել է Օուենը:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս