Ադամ Լալանան երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ
Անգլիացին երկարաձգել է պայմանագիրը և կմնա ակումբում ևս 3 տարի:
Հարձակողական ոճի կիսապաշտպանը, ով «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 117 հանդիպում, կշարունակի պաշտպանել ակումբի գույները:
Ըստ նոր պայմանագրի՝ Լալանայի աշխատավարձը կկազմի 129 հազար ֆունտ շաբաթական:
«Ես շատ հպարտ եմ: Ես ակումբի և գլխավոր մարզչի կողմից աջակցություն և հավատ եմ զգում»,- ասել է Լալանան «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանի 23 խաղերում ֆուտբոլիստը խփել է 7 գնդակ և կատարել է 7 գոլային փոխանցում:
Լալանան «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը