Ո՞ւմ ականջներն են եղել բանակցությունների ժամանակ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը զրուցել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
– «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կայացած փաստ է: Ձեր գնահատականներով՝ ի՞նչ հնարավորություն ունի դաշինքը:
– Այդ դաշինքը ձեւավորելիս, կարծում եմ, էլի ինչ-որ սկզբունք է խախտվել՝ կուսակցությունների ղեկավարների համահավասարության մասով: Ի՞նչ հնարավորություններ ունի՝ դժվարանում եմ ասել, որովհետեւ քարոզարշավը դեռ չի սկսվել: Բայց ես չեմ էլ պատկերացնում, թե իրենք ինչ էլեկտորատ կամ ինչ մարդկային ռեսուրս ունեն: Ժամանակը կգա՝ կտեսնենք: Մենք բոլորին էլ հաջողություն ենք ցանկանում: Կարծում եմ, որ ՀԴԿ-ի եւ «Երրորդ հանրապետության» դուրս գալը չկայացած դաշինքից, իհարկե մեծ ազդեցություն է թողել: Համենայնդեպս, այս օրերին, հանդիպումների եւ հեռախոսային խոսակցությունների ժամանակ շատ ափսոսանքի խոսքեր եմ լսել՝ մեր դուրս գալու հետ կապված: Կարծու եմ՝ դա ազդեցություն է ունենալու նորաստեղծ դաշիքնի վրա:
– Ռոբերտ Քոչարյանի որոշումներն էին թելադրվում:
– Չեմ կարծում: Համենայնդեպս Ռոբերտ Քոչարյանի շվաքը այնտեղ չեմ տեսել, բայց Սամվել Բաբայանինը տեսել եմ: Թե ով, ում հետ եւ ինչ՝ չեմ կարող ասել, բայց նման կապերը կամ ականջները ինձ երբեք չեն հետաքրքրում, ես նման հարցեր չեմ քննարկում: Ես քննարկում եմ այն, ինչ վերաբերում է սկզբունքներին եւ պատկերացումներին, այլապես որեւէ ձեւաչափում անելիք չունեմ: Եթե չեմ սխալվում, անգամ Վարդան Օսկանյանը մամուլից է իմացել, որ մենք հայտարարություն ենք արել դուրս գալու վերաբերյալ: Այդ դեպքում դե պատկերացրեք՝ եղե՞լ է այդպիսի դաշինք, թե չի եղել:
Կամ որեւէ մեկը որոշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գալիս է դաշինքին մասնակցելու, վերջին րոպեին հասնում է տեղ եւ որոշվում է, որ նրանց ավելի շատ հնարավորություններ պետք է տալ: Որպեսզի որոշների բերանները փակեմ, շատ կարեւոր եմ համարում խոսել հայտարարությունների մասին, որ իբր ՀԴԿ-ն քիչ մարդկային ռեսուրսներ ունի: Մենք բոլորին հրավիրել էինք համագումարին, որպեսզի տեսնեին կուսակցության ռեսուրսը: Մենք երբեք չենք հայտարարել, որ հարյուր հազարներ ենք, տասնյակ հազարներ ենք. Մենք մեր հստակ էլեկտորատն ունենք եւ վստահ կարող եմ ասել, որ այդ դաշինքի կուսակցություններից ոչ մեկը դա չունի: ՀԴԿ-ն 2000-ից ավելի տարածքային կառույց ունի, եւ ՕՐՕ դաշինքը դիմում է այս կառույցներին համագործակցելու համար, բայց ՀԴԿ կառույցները հրաժարվում են, քանի որ ենթարկվում են կուսակցության որոշմանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: