«Ռուսաստանը չի քննարկում Ադրբեջանով Իրան գազի սվոփային մատակարարումների հարցը». Նովակ

Ռուսաստանը չի քննարկում Ադրբեջանով Իրան գազի սվոփային մատակարարումները, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

«Գազի հարցը ներկայումս չենք քննարկում»,- հայտարարել է Նովակը։
Անցած տարվա օգոստոսին Նովակը հայտնեց, որ Մոսկվան և Թեհրանը քննարկում են Իրանի հարավում հեղուկ բյուրեղացված գազի գործարանի շինարարության ու սվոփային մատակարարումների հարցը՝ Ռուսաստանից բնական գազի մատակարարումների դիմաց՝ Ադրբեջանի տարածքով Իրանի հյուսիս։

2015. նոյեմբերին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտնեց, որ Իրանն արդեն ՌԴ-ի հետ քննարկում է նավթվ և գազով սվոփային համաձայնագրի դետալները և որ երկրները համագործակցելու են նավթով և գազով սվոփային գործողությունների շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս