«Իսլամական պետության» ահաբեկիչները քանդել են Մոսուլի հայկական եկեղեցին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչները քանդել են Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող հայկական նոր եկեղեցին, որը նախապես վերոհիշյալ կազմակերպության կողմից արդեն մասամբ հրկիզված էր: Այդ մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրել են Իրաքի Հայոց առաջնորդարանից:

Հավելենք, որ դեռեւս 2015 թվականին Իրաքի հյուսիսում գտնվող եկեղեցին հրկիզվել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից: 

Տեսանյութեր

Լրահոս