Բաժիններ՝

«ԱՄՆ-ն և Թուրքիան թույլ չեն տա Իրանին խափանել տարածաշրջանի կայունությունը». Սպիտակ տուն

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, ինչպես նաև Իրանի նկատմամբ գործողությունները, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Փենսի և Յըլդըրըմի հանդիպումը կայացել է շաբաթ օրը Մյունխենի համաժողովի շրջանակում:

«Երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ թույլ չեն տա Իրանին խափանել տարածաշրջանում անվտանգությունը: Ղեկավարները նաև քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համատեղ գործողությունների ուժեղացման ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փենսն ու Յըլդըրըմը նաև հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամության մասին «դրա ցանկացած դրսևորումներում»:

Բացի այդ՝ ԱՄՆ փոխնախագահը հաստատել է ԱՄՆ պարտավորությունը Թուրքիայի առաջ, որը «ՆԱՏՕ-ի ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը» և շնորհակալություն է հայտնել Անկարային ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս