Բաժիններ՝

«Պատժամիջոցները կչեղարկենք, երբ ԵՄ-ն իրականացնի Մինսկի պայմանավորվածությունները». Լավրով

Ռուսաստանը չի չեղարկի պատասխան պատժամիջոցները Եվրամիության երկրների նկատմամբ մինչ Մինսկի պայմանավորվածությունների լիակատար կյանքի կոչումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

«Մենք նույնպես ցանկանում ենք, որ մինսկյան պայմանավորվածությունները կյանքի կոչվեն և չենք չեղարկի Եվրամիության նկատմամբ մեր պատժամիջոցները, քանի դեռ մինսկյան պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել: Դա նույնպես անհրաժեշտ է հասկանալ»,- ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին Մինսկի պայմանավորվածությունների կատարման դեպքում հիշեցրել էր ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Դուք գիտեք, որ ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային բազմաթիվ ուղղություններով: Մեզ համար կարևոր է մինսկյան համաձայնագրերի լիարժեք կյանքի կոչումը: Ինչպես գիտեք, պատժամիջոցները սահմանվել են Ղրիմի անօրինական բռնակցման ու Ուկրաինայի հակամարտության պատճառով, և այդ պատժամիջոցները սերտորեն կապված են համաձայնագրերի կյանքի կոչման հետ: ԵՄ-ի այդ դիրքորոշումը կմնա»,- հայտարարել է նա Մյունխենում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս