«Պուլկովո» օդանավակայանում հայտնաբերվել են Մեծ Հայրենականից պահպանված նռնակներ
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ծանրոցներից մեկում հայտնաբերվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակների պայթուցիկ նյութեր:
Ինչպես փոխանցում է Interfax-ը, իրավապահներն ուսումնասիրել են ծանրոցը, արդյունքում պարզվել է, որ գերմանական М-24 և М-39 նռնակները գտնվել են ապաակտիվացված վիճակում:
«Նռնակների կորպուսները եղել են կոռոզիայի մեջ, պահպանելով օրիգինալությունը: Դրանք ամենայն հավանականությամբ պետք է վաճառվեին: Պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: Օդանավակայանում տարհանում չի իրականացվել», նշված է տեղեկատվության մեջ: