Բաժիններ՝

Անգլիայում աճուրդի են դրել Ջոն Լենոնի արևային ակնոցը

Անգլիայում աճուրդի են հանել արեւապաշտպան այն ակնոցը, որը «The Beatles» խմբի անդամ Ջոն Լենոնը (1940-1980 թթ.), ոտքերով տրորել էր զայրույթի պահին: Ինչպես հայտնել է Mirror թերթը, կլոր ակնոցը, որը Լենոնի մշտական ատրիբունտն էր դարձել դեռ լեգենդար «լիվերպուլյան քառյակի» գոյության վերջին տարիներին, գնահատված է 3,5 հազար ֆունտ (4,5 հազար դոլար):

Նշենք, որ 1970-ական թվականներին Ջոն Լենոնը հորեղբոր տանը հեռախոսով խոսելու ժամանակ այնքան է զայրացել, որ ակնոցը գցել է գետնին ու տրորել է, ինչից հետո այն դեն է նետել: Սակայն նրա հորեղբայրը՝ Չառլի Լենոնը, ափսոսել է այն և հանելով աղբամանից՝ նորոգել է: Նա, ի դեպ, հետագայում գրի է առել այս ամբողջ պատմությունը: «Այո, տղայի բնավորությունը չէր փոխվել, բայց ես մտածեցի՝ դա նույնն է, թե փողը քամուն տաս»,- նամակում գրում է հորեղբայր: Նշենք, որ նամակը նույնպես կպատկանի նրան, ով կգնի ակնոցը:

Լենոնը, որն անհատական կարիերա էր սկսել 1970 թվականին The Beatles-ի կազմաքանդվելուց հետո, սպանվել է ակնոցի միջադեպից մի քանի տարի անց: Նրա կյանքն ընդհատվեց 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում: Հորեղբայրը 42 տարով երկար ապրեց իր զարմիկից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս