Մշակույթի ոլորտում 17 ներդրումային ծրագրեր են իրականացվում
«Մենք արդեն ունենք 17 ներդրումային ծրագրեր, որոնց մեծ մասն արդեն մեկնարկել են և առաջիկա 1-2 ամիսների ընթացքում իրականություն կդառնան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ըստ նրա՝ այդ ծրագրերի վրա յուրաքանչյուր ամիս ավելանում են նոր գաղափարներ ու ծրագրեր, մասնավորապես՝ երեկ որոշման նախագիծ է ընդունվել, որպեսզի Հաղպատում կառուցեն Սայաթ-Նովայի թանգարանը. «Ներդրումների ընդհանուր գումարը դժվար է ասել, որովհետև որոշ ծրագրերի առումով հաշվարկներ դեռ չկան, առաջիկա ծրագրերի արժեքը 3 միլիոն դոլարից ավելի է»։
Մանրամասները՝ տեսանյութում